1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Առողջապահության նախարարն ու այլ հայտնի անձինք «քարսիթը հնարավորություն է տալիս» ֆեյսբուքյան արշավին

Առողջապահության նախարարն ու այլ հայտնի անձինք «քարսիթը հնարավորություն է տալիս» ֆեյսբուքյան արշավին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆեյսբուքի բազմաթիվ օգտատերեր #CarSeatGivesChance #RoadSafety հեշթեգերով ֆեյսբուքյան արշավ են սկսել, որտեղ կարևորվում է ավտոմեքենաներում երեխաների համար նախատեսված նստատեղերի օգտագործումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արշավին միացել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով իր սեփական օրինակով ցույց է տալիս, որ իր երեխաների կյանքն ու առողջությունն առաջնային են իր համար։

«Նրանք դեռևս 12 տարեկան չկան, և իմ ավտոմեքենայում նրանք երթևեկում են հատուկ մանկական նստատեղերում։ Ես շանս եմ տալիս իմ երեխաներին», - ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:

Ֆեյսբուքյան արշավին միացել են նաև հաղորդավար Էրիկ Անթառանյանը, «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք նախագծի ղեկավար Արեն Ափիկյանը, և այլոք:

ՀՀ կառավարության  որոշման համաձայն՝ արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել` թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղին, եթե այն կահավորված չէ երեխաներին պահող հարմարանքով, ինչպես նաև հետևի նստատեղին` դրանց վրա տեղադրվող այլ հարմարանքների (բարձիկ և այլն) օգնությամբ` կառուցվածքով նախատեսված և կահավորված անվտանգության գոտիներով չամրակապված վիճակում, բեռնատար ավտոմոբիլի թափքում,ինչպես նաև  մոտոցիկլի հետևի նստատեղին:

«Երեխաների փոխադրում» ճանաչման նշան ունեցող, կանգառ կատարած տրանսպորտային միջոցին մոտենալիս` վարորդները պետք է իջեցնեն արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգնեն` երեխաներին երթևեկելի մասն անարգել անցնելը թույլ տալու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]