Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ալիկ Սարգսյանը նորմալ է համարում ՀՀԿ խմբակցությունից մի խումբ պատգամավորների հեռանալը

Ալիկ Սարգսյանը նորմալ է համարում ՀՀԿ խմբակցությունից մի խումբ 
պատգամավորների հեռանալը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը նորմալ է համարում, որ մի խումբ պատգամավորներ լքել են խմբակցությունը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ալիկ Սարգսյանն ընդգծեց, որ այդ պատգամավորները կարծիք ունեն, որ ՀՀԿ խմբակցությունում մնալը իրենց համար այլևս նպատակահարմար չէ։

«Եթե ուշադրություն դարձնեք, առանձնապես այն մարդիկ են գնում, ովքեր գաղափարական առումով կուսակցության հետ: Բոլոր կուսակցություններում էլ այդպես է եղել: Եթե մարդիկ են հայտնվել, որոնք ինչ-որ ձև աջակցել են կուսակցությանը, նպաստել են կուսակցության գործունեությանը, բայց այդ կուսակցության կանոնադրությունը նույնիսկ երբեք չեն կարդացել, նրանցից ի՞նչ սպասես: Նրանք պիտի գնան իրենց կյանքով ապրեն, իրենց գործունեությունը ծավալեն: Ես դա չեմ ողջունում, բայց չեմ էլ դատապարտում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սարգսյանը:

Հարցին՝ ուրա՞խ է, որ կուսակցության հետ գաղափարական առումով կապ չունեցող մարդիկ հեռանում են, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Եթե դուք անձամբ իմ կարծիքն եք ուզում իմանաք, այո, ես անձամբ ուրախ եմ, որ այդ մարդիկ հեռանում են: Վաղուց պետք է հեռանային»:

Ազգային ժողովի պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը և Սամվել Ալեքսանյանը լքել են ՀՀԿ խմբակցությունը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]