Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Արցախի ժողովրդի մոտ ձևավորվել է փոփոխությունների պահանջ. Արայիկ Հարությունյանը ներկայացրեց հրաժարականի պատճառը. ՈՒՂԻՂ


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արայիկ Հարությունյանը խոսեց Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարվելու իր մտադրության պատճառների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 6-ին Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հարությունյանն ասաց, որ հանրության մոտ ձևավորված պահանջ կա, տրամադրություն՝ երկրում բարեփոխումների նոր փուլ իրականացնելու առումով: «Վերջին մի քանի ամիսներին, մանավանդ հայաստանյան վերջին իրադարձություններից, «թավշյա հեղափոխությունից» հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխություններ կատարելու պահանջ»,-նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Արցախում ժողովրդավարական արժեքների զարգացման առումով լուրջ առաջընթաց է արձանագրվել: «Իրադարձությունները բերեցին նրան, որ պահանջը Արցախում ավելացավ և իշխանությունը նախագահի գլխավորությամբ պարտավոր է հաշվի առնել դա»,-նշեց Արցախի նախկին պետնախարարը՝ հավելելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկում էին հետագա բարեփոխումների փուլը, որը թույլ է տալու առաջին հերթին վստահություն ներշնչել հանրության շրջանակում, որը թույլ է տալու իրականացնել ճիշտ բարեփոխումներ առաջին հերթին քաղաքացիական հասարակարգի զարգացման ճանապարհով:

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Դիմումում, մասնավորապես, գրված էր. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ