Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Ռուբեն Մելիքյանը հորդորել է «Ազատության» լրագրողին դիմում ներկայացնել ՄԻՊ հաստատությանը


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հորդորել է «Ազատություն» ռադիակայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ դիմում ներկայացնել ԱՀ ՄԻՊ հաստատությանը՝ ներկայացնելով մանրամասները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արցախի ՄԻՊ հայտարարության մեջ ասվում է.

«Որևէ լրագրողի վիրավորելը կամ սպառնալն անվերապահորեն դատապարտելի է։ Նույնիսկ եթե համաձայն չեք նրա կամ նրա ներկայացրած լրատվամիջոցի տեղեկատվական քաղաքականությանը։ Լրագրող Սիսակ Գաբրիելյանին առաջարկում ենք փաստի առթիվ դիմում ներկայացնել ԱՀ ՄԻՊ հաստատությանը՝ ներկայացնելով մանրամասները։ Բանն այն է, որ ձեր հրապարակած տեսանյութում որևէ վիրավորանք կամ սպառնալիք չի հնչում»։

Լրագրող Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում հունիսի 6-ին գրառում էր արել այն մասին, որ Ստեփանակերտում մեքենաներ են մոտենում իրենց, վիրավորում ու սպառնում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ