1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում գրանցված երկրաշարժի հետևանքով սթրեսից 63-ամյա քաղաքացի է մահացել

Ադրբեջանում գրանցված երկրաշարժի հետևանքով սթրեսից 63-ամյա քաղաքացի է 
մահացել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում հունիսի 5-ի երեկոյան գրանցված մոտ 6 բալանոց երկրաշարժի հետևանքով Կախիի և Զաքաթալայի շրջանային հիվանդանոցներ է դիմել 31 մարդ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Զաքաթալայի շրջանի բնակիչների փոխանցմամբ՝ Գյոյամ գյուղի 63-ամյա բնակիչը սթրեսից մահացել է, իսկ Կախի քաղաքի 13-ամյա մի բնակչուհի էլ կոտրել է ոտքը:

Տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Զաքաթալայի շրջանի մի քանի տներում և շենքերում ճեղքեր են առաջացել:

Երկրաշարժի հետևանքով գյուղերում փլվել են գոմերի պատերը, տների պատերին առաջացել են ճեղքեր:

Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.550 և արևելյան երկայնության 46.860 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]