Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայում թռչող հովանոց են ստեղծել. NHK

Ճապոնիայում թռչող հովանոց են ստեղծել. NHK

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում մշակել են ամուր ծածկով ոչ մեծ անօդաչու սարք, որի օգնությամբ կարելի Է պատսպարվել անձրեւից: Ինչպես հունիսի 6-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը, այն ստեղծել Է Օյամա քաղաքի Asahi Power Service ոչ մեծ վենչուրային ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայում մասնագետները մշակել են «թռչող հովանոցի»՝ հաջողությամբ գործող երկու մոդել: Դրանք հանդերձված են տիրոջը ճանաչելու խցիկներով եւ նրան անձրեւից կարող են պաշտպանել նույնիսկ արագ քայլելու ընթացքում: Ընկերությունում տեղեկացրել են, որ մտադիր են շուկայում իրենց ապրանքն առաջարկել մոտավորապես երկու տարի հետո:

Asahi Power Service-ի նախագահ Կենզի Սուձուկին հեռուստաընկերությանը պատմել Է, որ թռչող հովանոցի վերաբերյալ միտքն իր գլխում ծագել Է հանկարծակի սկսված տեղատարափի ժամանակ, երբ իր երկու ձեռքերն զբաղված են եղել: Գյուտարարի խոսքով, այժմ գլխավոր խնդիրն ինքնարժեքի նվազեցումն Է, ինչպես նաեւ դրոններին սովորեցնելը, որ օդում չբախվեն իրենց տերերի գլխներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]