Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

«Մունդիալ-2018»-ից առաջ. Ասիական «վագրերը» ԱԱ-ում. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ  


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցող ասիական հավաքականների շարքում լավագույններից մեկը Հարավային Կորեայի Հանրապետության թիմն է: Ռուսական մունդիալը «վագրերի» համար թվով 10-րդն է: Սա  ամենաշատ մասնակցությունն է ասիական մայրցամաքի թիմերից:

Պատմական ակնարկ

«Վագրերն» առաջին անգամ մունդիալին մասնակցել են 1954 թվականին: Այդ ժամանակ հայտնվելով երկրորդ խմբում` կորեացիները պարզապես խաղերը զիջեցին մրցակիցներին: Երկար ընդմիջումից (մոտ 32 տարի) հետո` 1986 թվականին  կորեացիներին հաջողվեց  մասնակցել ԱԱ-ի որակավորման փուլին և նվաճել մասնակցության իրավունք: Այս և հետագա  4 մունդիալներում «վագրերը» կարողանում էին հաղթահարել միայն որակավորման փուլի արգելքները, բայց, միևնույն է, խմբից առաջ չէին գնում:

2002 թվականի կորեա-ճապոնական առաջնությունը մեծ հաջողություն բերեց «վագրերին»: Տան պատերի և սեփական երկրպագուների ներկայությունը կորեացիներին «ստիպեցին» հասնելու մինչև կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նվաճելու համար նրանք մրցեցին Գերմանիայի հավաքականի հետ: Հանդիպման 75-րդ րոպեին Միխեիլ Բալաքի խփած գնդակը աշխարհի եռակի չեմպիոն գերմանացիներին  դուրս բերեց եզրափակիչ փուլ: Երրորդ տեղի համար պայքարում կորեացիները զիջեցին թուրքերին և զբաղեցրին  ընդամենը 4-րդ տեղը:  Այս հաջողությունը դեռևս միակ լուրջ ձեռքբերումն է, որին հասել են հարավկորեացիները: Հաջորդ ԱԱ-ներում «վագրերը» կամ հաղթահարում էին որակավորման փուլը, բայց  մնում էին խմբում,  կամ էլ խմբային փուլից հետո կանգ էին առնում: Աշխարհի 2014 թվականի առաջնությունը Կորեայի համար հաջող չես համարի: Թիմը խմբային փուլում զբաղեցրեց վերջին հորիզոնականը:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Կորեայի հավաքականը որակավորման փուլում ասիական շրջանում ընդգրկված էր A խմբում և 10 խաղից 4-ում հաղթեց, 3-ական խաղում պարտվեց և ոչ-ոքի խաղաց: Հավաքելով 15 միավոր՝ թիմը խմբում գրավեց 2-րդ տեղը և իրավունք ստացավ մասնակցելու մունդիալին:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

Կորեացիների համար խումբը բավականին բարդ է: Նրանց բաժին են ընկել թիմեր, որոնք «կռվելու են» յուրաքանչյուր միավորի համար: Մունդիալը «վագրերի» համար կմեկնարկի հունիսի 18-ին Շվեդիայի հետ խաղով: Հունիսի 23-ին կմրցեն Կորեան և Մեքսիկան: Եվ խմբի ամենաբարդ խաղում հունիսի 27-ին նրանք կմրցեն աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի հետ:

Հավաքականը

Հարավկորեացիները Ռուսաստան կժամանեն հետևյալ կազմով. դարպասապահներ՝ Կին Սին Գյու («Վիսել Կոբե»), Կիմ Չժին Հյոն («Սերեսո Օսակա»), Չո Հյուն Վ («Տեգու»), պաշտպաններ՝ Կիմ Են Գվոն (Գուանչժոու Էվերգրանդ), Չան Հեն Սու («Տոկիո»), Չոն Սին Հեն («Սագան Տոսու»), Հուն Են Սոն («Սոնամ»), Պրո Բան Սուկ («Չեջու Յունայթեդ»), Կիմ Մին Ու  («Սանջու Սանմու»), Պակ Չու Հո («Ուլսան Հյոնդե»), Հոն Չհոլ («Սանջու Սանմու»), Դո Է Հան («Սեուլ»), Լի Են («Չեջու Յունայթեդ»), կիսապաշտպաններ. Կի Սոն Են («Սուոնսի Սիթի»), Չոն Վ Էն («Վիսել Կոբե»), Չու Էտո Չոն   («Ասան Մուգունհուա»), Կու Ջա Չհոլ («Աուգսբուրգ»), Լի Ջե Սոն («Չոնբուկ»), Լի Սին Ու («Վերոնա»), Մուն Սոն Մին («Ինչհոն Յունայթեդ»), հարձակվողներ՝ Կին Շին Վուկ («Չոնբուկ»), Սոն Հին Մին («Տոտենհեմ»), Հվան Հի Չհան («Զալցբուրգ»):

Կորեացիների առաջատարը անգլիական «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Սոն Հին Մինն է: Վերջինս ազգային ընտրանու կազմում անցկացրել է 61 խաղի, և Կորեան մեծ հույսեր է կապում Մինի հետ:

Կորեան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 61-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ
Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

Սերբիա
F խումբ

Գերմանիա

Մեքսիկա




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ