Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել Է ռեփի նախապապը

Մահացել Է ռեփի նախապապը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում վախճանվել Է բանաստեղծ եւ կատարող Ջալալ Մանսուր Նուրիդին՝ The Last Poets աֆրոամերիկյան պոետական կոլեկտիվի մասնակիցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rolling Stone-ը՝ վկայակոչելով արտիստի ազգականներին:

Նուրիդինը 74 տարեկան Էր: Մահվան պատճառը չի բացահայտվում:

The Last Poets-ի կազմում իր ստեղծագործության համար Նուրիդինին կոչել են «ռեփի նախապապ»:

Խմբի ալբոմները, որոնցում մինիմալիստական երաժշտությունը համադրվել Է ռեչիտատիվի եւ քաղաքական ու սուր սոցիալական թեմաներով տեքստերի հետ, դարձել են հիփ-հոփի ամենավաղ շրջանի օրինակներից մեկը: The Last Poets-ը հայտնվել Է 1968 թվականին: 2018-ին կոլեկտիվը թողարկել Է Understand What Black Is ալբոմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]