Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Քաթարի խորհրդարանի նախագահի հետ

Արա Բաբլոյանը Մոսկվայում հանդիպել է Քաթարի խորհրդարանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին հանդիպել է Քաթարի Պետության Խորհրդակցական խորհրդի նախագահ Ահմեդ Բեն Աբդոլահ Բեն ալ Մահմուդի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման համատեքստում առանձնակի կարեւորել է նման շփումների ու հանդիպումների անհրաժեշտությունը: ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանում հետեւում են Քաթարի Պետությունում տեղի ունեցող իրադարձություններին: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ երկու երկրների քաղաքական ու առեւտրատնտեսական կապերը տարեցտարի ընդլայնվում են. դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ: Զբոսաշրջության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Քաթարի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:

Քաթարի խորհրդարանի նախագահն իր հերթին երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը փոխադարձ այցով միմյանց հրավիրել են իրենց երկրներ

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]