Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկյան ընկերությունները պատրաստվում են փակել իրենց բիզնեսն Իրանում. The Wall Street Journal

Ամերիկյան ընկերությունները պատրաստվում են փակել իրենց բիզնեսն Իրանում. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյակ ամերիկյան ընկերություններ պատրաստվում են թողնել իրենց բիզնեսն Իրանում՝ կապված Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին հայտնել Է The Wall Street Journal թերթի Էլեկտրոնային տարբերակը: Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի առնվազն 17 ընկերություններ իրենց օտարերկրյա մասնաճյուղերի միջոցով Իրանում բիզնես Էին վարում Թեհրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո, ըստ որի չեղարկվել են հանրապետության դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները:

ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ բորսաների գծով հանձնաժողովի տվյալների համաձայն, այս ընթացքում տվյալ ընկերությունների ընդհանուր եկամուտները կազմել են 176 մլն դոլար: Բացի այդ, Իրանի հետ աշխատում են ԱՄՆ-ի բազմաթիվ մանր մասնավոր ընկերություններ, որոնք պարտավոր չեն Հանձնաժողովին հայտնել իրենց եկամուտների մասին, գրում Է թերթը:

Խոշոր ընկերությունների թվում, որոնք օգտվեցին Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից եւ սկսեցին բիզնես վարել նրա հետ, մտնում են Honeywell օդատիեզերական կորպորացիան, Էներգետիկական General Electric-ը, արդյունաբերական Dover-ը, Chubb ապահովագրական ընկերության ամերիկյան ստորաբաժանումը: Դրանք բոլորն այժմ պատրաստվում են հեռանալ Իրանից, որպեսզի չխախտեն պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի օրենքները: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am