1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Georgian Airways-ը բողոքի ակցիա կանցկացնի Թբիլիսիի օդանավակայանը կառավարող թուրքական ընկերության դեմ

Georgian Airways-ը բողոքի ակցիա կանցկացնի Թբիլիսիի օդանավակայանը կառավարող թուրքական ընկերության դեմ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Georgian Airways ավիաընկերությունը մտադիր Է շաբաթվա վերջին բողոքի ակցիա կազմակերպել Թբիլիսիի օդանավակայանը կառավարող TAV Urban Georgia թուրքական ընկերության հետ առկա վեճի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է փոխադրողի հաղորդագրության մեջ:

Ավիաընկերությունը պնդում Է, որ TAV Urban Georgia ընկերությունը, որը Վրաստանի մայրաքաղաքի օդանավակայանի կառավարման իրավունքներ ունի մինչեւ 2027 թվականը, հնարավորություն չի ընձեռում իջեցնելու տոմսերի գները թանկ սպասարկման պատճառով: Ավիաընկերությունը բոլորին կոչ Է անում միանալ բողոքի ակցիային: «Ցավոք, մենք այլ ելք չունենք եւ հարկադրված ենք խնդրել աջակցելու մեզ, որպեսզի TAV Urban Georgia-ին հարկադրենք հեռանալու Վրաստանի շուկայից: Հակառակ դեպքում նրանք կշարունակեն կառավարել մեր օդանավակայանը առնվազն մինչեւ 2027 թվականը»,- հայտարարում Է Georgian Airways-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]