Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քրդական կազմավորումները հեռացան Սիրիայի Մանբիջ քաղաքից

Քրդական կազմավորումները հեռացան Սիրիայի Մանբիջ քաղաքից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ) քրդական կազմավորումները հունիսի 5-ին ավարտել են Սիրիայի Մանբիջ քաղաքից (գտնվում Է Հալեպից 70 կիլոմետր հեռավորության վրա) իրենց մարտիկների դուրսբերումը: Այս մասին ասված Է ԺԻՈՒ-ի հրամանատարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը հաղորդել Է Firat գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Al Mayadeen հեռուստակայանը ԺԻՈՒ-ի մարտիկների դուրսբերումը կապում Է Մանբիջի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ ամերիկա-թուրքական համաձայնությունների հետ, որոնք ձեռք են բերվել օրերս:

«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատները կազմում են «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» արաբա-քրդական զինված կոալիցիայի հիմնամասը, որին աջակցում Է Վաշինգտոնը:

Չնայած դրան, Անկարայում ԺԻՈՒ-ն դասում են ահաբեկչական խմբավորումների շարքին եւ նրանց ներկայությունը սիրիա-թուրքական սահմանի մերձակայքում համարում են սպառնալիք Թուրքիայի անվտանգությանը: Մարտ ամսին թուրքական զորքերը գրավեցին Աֆրին վարչական կենտրոնը (Հալեպից 65 կիլոմետր), որն ավելի վաղ վերահսկվում Էր քուրդ մարտիկների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]