1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախագահը ծանոթացել է Հայ-ռուսական համալսարանի գործունեությանն ու ծրագրերին

Նախագահը ծանոթացել է Հայ-ռուսական համալսարանի գործունեությանն ու 
ծրագրերին
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան: Բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի ու կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել համալսարանում, եղել է համալսարանի մարզական համալիրում, զրուցել այնտեղ մարզվող ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթացել լաբորատորիաների հնարավորություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, շրջայցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել բուհի ղեկավարության, համալսարանի հետ համագործակցող գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների հետ:

Ռեկտոր Արմեն Դարբինյանը ներկայացրել է համալսարանի ձեքբերումները, կրթական ծրագրերը, զարգացման հեռանկարները, խոսել աշխարհի մի շարք երկների համալսարանների հետ ձևավորված համագործության մասին: Նա նշել է, որ բուհը մեծ կարևորություն է տալիս գիտական բաղադրիչին, եւ գիտական ու ակադեմիական շրջանակների հետ արդեն բավականին արդյունավետ գործակցություն է ձևավորվել:

Նախագահը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների առնչությամբ, կարևորել բնագիտական եւ գիտական ուղղությունների զարգացումը՝ պատրաստակամություն հայտնելով նաեւ հնարավորինս աջակցել իրականցվող ծրագրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]