1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արթիկում իրականացվելու է վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր

Արթիկում իրականացվելու է վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տրվեց «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի վերականգնվող էներգիայի խթանման» ծրագրի մեկնարկը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Արթիկում իրականացվելու է վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան` արտադրված էլեկտրաէներգիան էլեկտրացանցին վաճառելու նպատակով: Դրամաշնորհային ծրագրի 20 տոկոսը համաֆինանսավորելու է Արթիկ համայնքը: Արևային կայանի կառուցման համար կփորձարկվի «հանրային-մասնավոր» գործակցության մոտեցումը: Ծրագրի ավարտից հետո կմեծանա Արթիկի էներգետիկ անվտանգության մակարդակը: Ծրագիրն այժմ հետազոտման փուլում է, ընտրվում է լավագույն տեղանքն ապագա արևային կայան ստեղծման համար: Այս կայանի ստեղծմամբ Արթիկը կունենա մինչև 1 Մգվտ հզորությամբ կայուն կանաչ էներգիա և լրացուցիչ ֆինանսական աղբյուր, որով հետագայում կհոգա համայնքի ծախսերը:

Ծրագիրն Արթիկում հունիսի 5-ին ներկայացրեց Անդրեա Բաջիոլին՝ ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը: Այս կազմակերպությունը կայուն էներգիայի զարգացմանը և էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված գործունեություն է ծավալում Հայաստանում: Անդրեա Բաջիոլին նշեց, որ Էներգետիկայի թեման Եվրոմիության աջակցության հայեցակարգի կարևոր թեմաներից մեկն է Հայաստանի աջակցության ոլորտում: «Այստեղ ենք ԵՄ-ի նոր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որը կոչվում է ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգիայի:

Այստեղ Հայաստանի մասնակցությունը թույլ է տալիս օգտվել այն լավագույն փորձից, որ աշխարհում գոյություն ունի էներգիաարդյունավետության և վերականգնվող էներգիայի խթանման ոլորտում: Ծրագիրն օգնում է կանաչ տնտեսության զարգացմանը և ուղղված է լուծելու ընդհանուր բնապահպանական հարցեր»,- ասաց նա:

Հունիսի 5-ին Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում, նախատեսված միջոցառումՆ ուներ իրազեկման բնույթ, քննարկումների, երեխաների հետ ինտելեկտուալ վիկտորինայի միջոցով կազմակերպիչները ներկաներին տվեցին այս ոլորտից գիտելիքներ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]