Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Նոբել Առուստամյանը Մունդիալի ֆավորիտ է համարում Գերմանիային և Բրազիլիային


ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Матч ТВ» մարզական ալիքի հայազգի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի կարծիքով ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնական ֆավորիտները Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականներն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Առուստամյանն ասել է. «Ինչպես միշտ, այս առաջնությունում ևս ֆավորիտները Գերմանիան և Բրազիլիան են: Հետաքրքիր թիմեր ունեն Ֆրանսիան և Իսպանիան: Բայց նաև Արգենտինան, քանի որ ունեն Լեո Մեսսի նման ֆուտբոլիստ»:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ