Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Մունդիալ-2018»-ից առաջ. «Բունդեսմեքենան» բոլոր ժամանակների ֆավորիտ. ԳԵՐՄԱՆԻԱ  

«Մունդիալ-2018»-ից առաջ. «Բունդեսմեքենան» բոլոր ժամանակների ֆավորիտ. ԳԵՐՄԱՆԻԱ

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երբ 2014 թվականին ամբողջ աշխարհն էր գերված աշխարհի առաջնության զարգացումներով, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը իր միկրոբլոգում գրեց. «Բրազիլիան ունի Նեյմար, Արգենտինան ունի Մեսսի, Պորտուգալիան ունի Ռոնալդու, իսկ Գերմանիան ունի ֆուտբոլի հավաքական»:  Անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդի խոսքը կմնա ֆուտբոլի պատմության մեջ որպես ապացույց, որ գերմանական «մեքենայի» հաղթանակները ամբողջ 11 ֆուտբոլիստների աշխատանքի արդյունքն են: Բրազիլական մունդիալը գերմանական էր, այն կարգապահության, նվիրվածության և համառության պարգևատրությունն էր Բունդեսմանշաֆթին: Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ունի ամեն ինչ` անխոցելի պաշտպանություն, դիպուկ հարձակման գիծ, ստեղծարար կիսապաշտպանություն և նաև աշխարհի գործող չեմպիոնի կոչումը: Աշխարհին հայտնի գերմանական ճշտապահությամբ ստեղծվել է այնպիսին մի թիմ, որը Գերմանիայի վերամիավորումից հետո բոլոր մրցաշարերում ֆավորիտ է: Ինչպես գերմանացիներն են սիրում կրկնել` Յոահիմ Լյովի ստեղծած այս թիմը գերմանական ֆուտբոլի նոր սերնդի զարկերակն է: 

Պատմական ակնարկ

Գերմանական ֆուտբոլի պատմության էջերում շատ են տաղանդավոր ֆուտբոլիստները` իրենց հրաշալի ու անմոռանալի խաղերով: Իսկ մունդիալներից  միայն երկուսում գերմանացիները ներկա չեն եղել: Ամեն ինչ սկսվում է 1934 թվականից:  Այդ առաջնությունում գերմանացիները հասան մինչև կիսաեզրափակիչ, այստեղ  զիջեցին չեխերին: Երրորդ տեղի համար պայքարում հաղթեցին Ավստրիայի թիմին: 1954 թվականին, երբ  Շվեյցարիան ընդունեց ԱԱ-ն,  չեմպիոն դարձավ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը: Եզրափակիչում գերմանացիները  3-2 հաշվով հաղթեցին Հունգարիային: Սա առաջին ոսկե գավաթն էր, որ ուղևորվեց Գերմանիա: Հաջորդ չորս մունդիալներում «գերմանական 11»-ը կամ չորրորդն  էր, կամ երրորդը, կամ, լավագույն դեպքում, հասնում էր մինչև քառորդ եզրափակիչ:  1974-ի մունդիալն անցկացվեց ֆրանսիական խաղադաշտերում:  ԳՖՀ-ի  ներկայացուցիչները ոչ մի պարտություն չկրեցին, ոչ մի հանդիպում չավարտեցին ոչ-ոքի արդյունքով: Եզրափակիչ խաղում էլ գերմանացիները ոչ մի հնարավորություն չտվեցին հոլանդացիներին՝ հաղթելով  2:1 հաշվով:   

1982 և 1986 թվականներին Գերմանիայի հավաքականը հասնում էր եզրափակիչ, բայց չէր հաղթում` մեկում  Իտալիային, մյուսում` Արգենտինային: 1990-ին ԱԱ-ն անցկացվում էր Իտալիայում: Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության թիմը եզրափակիչ հասավ: Այնտեղ «գերմանական 11»-ին «սպասում էր» Արգենտինան: Միակ գնդակը, որ խփվեց այս խաղում, եղավ 85-րդ րոպեին` Անդրեաս Բրեմեի կողմից: Սա մինչև օրս  եղավ վերջին  եզրափակիչը, որտեղ գերմանացիները հաղթեցին: Ազգային ֆուտբոլի երազանքն իրականացնելուն  «գերմանական 11-ը» շատ մոտ էր նաև 2002 թվականի կորեա-ճապոնական մունդիալում: Սակայն բրազիլական մեքենան, Ռոնալդուի գլխավորությամբ, անկոտրելի էր:  2006 և 2010 թթ. ԱԱ-ներում գերմանական հավաքականը երրորդն էր:  

 2014 թվականը Գերմանիայի տարին էր: Կառնավալների երկիրը` Բրազիլիան մեկընդմիշտ մնաց  որպես «4-րդ աստղի» նվաճման վայր: Գերմանիան, ինչպես հաճախ էր պատահում նախորդ տարիներին, այս անգամ ևս հասավ եզրափակիչ և հաղթեց: Հաղթեց Մարիո Գյոտցեի միակ գնդակի շնորհիվ:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Գերմանիայի հավաքականը մունդիալի որակավորման 10 խաղում բացառապես հաղթանակ տոնեց: Գերմանացիները խփեցին անհավանական 43 գոլ՝ բաց թողնելով միայն 4-ը: Իսկ ահա գերմանական փորձնական երկրորդ թիմը կարողացավ հաղթել Կոնֆեդերացիայի գավաթում 2017 թվականին:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Եթե ասենք, որ Բունդեսմանշաֆթը այս ԱԱ-ի ֆավորիտներից է, կնշանակի բան չասել: Աշխարհի քառակի չեմպիոնները F խմբում միանշանակ ֆավորիտ են համարվում: Նրանք մրցելու են Մեքսիկայի, Շվեդիայի և Կորեայի հետ: Աշխարհի գործող չեմպիոններն առաջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 17-ին՝ մրցելով Մեքսիկայի թիմի հետ: Հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Հունիսի 23-ին Յոահիմ Լյովի սաները կխաղան Շվեդիայի հետ Սոչիում: Կազանում հունիսի 27-ին կխաղան Կորեան և Գերմանիան:

Հավաքականը

Բունդեսմանշաֆթը Ռուսաստան կմեկնի հետևյալ կազմով. դարպասապահներ՝ Մանուել Նոյեր («Բավարիա»), Կևին Տրապ (ՊՍԺ), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), պաշտպաններ. Մարվին Պլանտենհարդտ («Հերտա»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Մատիաս Գինտեր (Մյունխենգլադբախի «Բորսուսիա»), Անտոնիո Ռուդիգեր («Չելսի»), Մատս Հումելս, Նիկլաս Զուլե, Ժերոմ Բոատենգ, Յոզուա Կիմիխ (չորսն էլ «Բավարիա»), կիսապաշտպաններ, հարձակվողներ` Սամի Խեդիրա («Յուվենտուս»), Յուլիան Դրաքսլեր  (ՊՍԺ), Տոնի Կրոս  («Ռեալ»), Տիմո Վերներ  («Լեյպցիգ»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Մարկո Ռոյս  (Դորտմունդի «Բորուսիա»), Տոմաս Մյուլեր  («Բավարիա»), Լեոն Գորեցկա («Բավարիա»), Սեբաստիան Ռուդի  («Բավարիա»), Յուլյան Բրանդտ  («Բայեր Լևերկուզեն»), Իլկայ Գյունդողան  («Մանչեսթեր Սիթի»), Մարիո Գոմես  («Շտուտգարտ»):

Գերմանիայի հավաքականի մարզիչը մեր ժամանակների լավագույն մասնագետներից մեկն է: Յոահիմ Լյովը տարիների աշխատանքի արդյունքում ստեղծել է մի հավաքական, որտեղ կիսապաշտպանական գիծը հեշտությամբ վերադառնում և օգնում է պաշտպանությանը՝ միևնույն ժամանակ աջակցելով հարձակմանը: Լյովն այնքան մեծ ընտրության առաջ էր կանգնած հայտացուցակ կազմելիս, որ հանգիստ կարող էր մի երկրորդ ընտրանի հավաքել, որը նույն ուժեղ կազմը կունենար, ինչ հիմա կա:  

Գերմանիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ
Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

Սերբիա
F խումբ

Մեքսիկա


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]