Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Որևէ մեկը կուսակցական պատկանելության համար աշխատանքից չի ազատվի. Արայիկ Հարությունյան 

Որևէ մեկը կուսակցական պատկանելության համար աշխատանքից չի ազատվի. Արայիկ 
Հարությունյան 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Հանրապետական կուսակցության անդամ որևէ ուսուցիչ աշխատանքից չի ազատվելու կուսակցական պատկանելության համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ կուսակցական պատկանելությունը սահմանադրական իրավունք է, և որևէ մեկը չի կարող նման քայլի դիմել, եթե անձն օրենքով պատժելի արարք թույլ չի տվել: «Ասեմ ավելին՝ ես հիմա շատ լուրջ քննարկում եմ կրթության և գիտության նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մի մարդու, ով Հանրապետական կուսակցության անդամ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա շեշտեց, որ այս հարցում որևէ խնդիր չունի, քանի որ լավ գիտի, որ նախկինում մարդիկ շատ հաճախ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել: «Կուսակցական պատկանելությունը որևէ կապ չպետք է ունենա: Եթե մարդը ցանկանում է լինել որևէ կուսակցության անդամ, ապա ինքը կարող է լինել այդ կուսակցության անդամ, իհարկե, իր աշխատանքից դուրս: Որևէ մեկը քաղաքականությունը դպրոցներ չպետք է բերի, որովհետև մենք գիտենք, թե դա ինչ վատ հետևանքներ է ունենում դպրոցների համար»,- եզրափակեց Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]