Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեգենդների հանդիպումը բացառիկ երևույթ կլինի Հայաստանի համար. Նոբել Առուստամյան  

Լեգենդների հանդիպումը բացառիկ երևույթ կլինի Հայաստանի համար. Նոբել 
Առուստամյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Матч ТВ» մարզական ալիքի հայազգի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի կարծիքով, Երևանում կայանալիք լեգենդների հանդիպումը բացառիկ երևույթ է:

«Լեգենդների հանդիպումը բացառիկ երևույթ կլինի Հայաստանի համար: Կարևորում եմ այն, որ աշխարհի առաջնության ընթացքում այդ հանդիպումը կլինի այստեղ, և կմասնակցեն շատ հայտնի լեգենդներ: Այդ խաղին կմասնակցեն ավելի հայտնի ֆուտբոլիստներ, քանի 2015 թվականին Խորեն Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված խաղին էր»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նոբել Առուստամյանը:

Լեգենդների խաղին իրենց մասնակցության համաձայնությունն արդեն իսկ տվել են Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը և այլոք։

Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն մոտ օրերս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]