Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Կաֆուն, Գիգսը, Մալդինին, Ռոբերտո Կառլոսը, Կական՝ Երևանում. լեգենդերի հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին  

Կաֆուն, Գիգսը, Մալդինին, Ռոբերտո Կառլոսը, Կական՝ Երևանում. լեգենդերի 
հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատինական Ամերիկայի և Եվրոպայի թիմերի հանդիպումը՝ ֆուտբոլի լեգենդների մասնակցությամբ կկայանա հուլիսի 8-ին Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Երևան» (նախկինում՝ «Փյունիկ») ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը, ով հանդիսանում է այս ընկերական խաղի կազմակերպիչը: «Չէինք կարող բաց թողնել այն հնարավորությունը, որը տալիս էր Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը: Ուզում ենք 3 օր աշխարհի առաջնությունը «տեղափոխել» Հայաստան: Հայաստանում կգործեն «Ֆան զոնա»-ներ, կլինեն մեծ էկրաններ, որոնցով կցուցադրվեն հանդիպումները: Նախատեսում ենք նաև ֆուտբոլային մինի խաղեր ևս կազմակերպել: Այս ամենի գագաթնակետը կլինի լեգենդների հանդիպումը Լատինական Ամերիկայի և Եվրոպայի թիմերի միջև»,-ասաց Սողոմոնյանը:

Վերջինս փաստեց նաև, որ երկրպագուների համար նախատեսված ֆան-զոնան կլինի Ազատության հրապարակում և կբացվի հուլիսի 6-ին: «Այս հանդիպումը նաև բարեգործական բնույթ կկրի, և տոմսերի վաճառքից ստացված եկամուտը կփոխանցվի բարեգործության»,-շեշտեց նա:

Լեգենդների խաղին իրենց մասնակցության համաձայնությունն արդեն իսկ տվել են Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանենը, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը և այլոք։

Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն մոտ օրերս:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ