Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիացին պատմության մեջ առաջին անգամ լողալով անցնելու Է ամբողջ Խաղաղ օվկիանոսը

Ֆրանսիացին պատմության մեջ առաջին անգամ լողալով անցնելու Է ամբողջ Խաղաղ օվկիանոսը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի լողորդ Բենուա Լեկոմտն սկսել Է լողահերթը Խաղաղ օվկիանոսով, որի շրջանակներում պլանավորում Է կտրել-անցնել Խաղաղօվկիանոսյան մեծ աղբաբիծը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է AFP գործակալությունը:

Մարզիկը մեկնարկել Է հունիսի 5-ին Ճապոնիայի Տեսի քաղաքից: Նրա նպատակն Է վերջնակետին հասնել Սան Ֆրանցիսկոյում, որը գտնվում Է ութ հազար կիլոմետր հեռավորության վրա: Լեկոմտը պլանավորում Է օրական լողալ ութական ժամ եւ տարածությունն անցնել 180 օրում: Եթե նրան հաջողվի իրականացնել մտադրությունը, ապա նա կդառնա պատմության մեջ առաջին մարդը, ով լողալով անցել Է Խաղաղ օվկիանոսը:

Լողահերթի ընթացքում Լեկոմտին կուղեկցի մարզանավով խումբը: Իր ակցիայով ֆրանսիացին ցանկանում Է ուշադրություն հրավիրել օվկիանոսների աղբոտման հիմնախնդրի վրա: 50-ամյա Լեկոմտն ապրում Է ԱՄՆ-ում: 1998 թվականին նա լողալով անցել Է Ատլանտյան օվկիանոսը. վեց հազար կիլոմետր տարածությունը լողորդը հաղթահարել Է 73 օրում:

Խաղաղօվկիանսյան մեծ աղբաբիծն աղբի կուտակում Է Խաղաղ օվկիանոսի Հյուսիսային մասում: Scientific Reports հանդեսում հրապարակված հետազոտման համաձայն՝ բծի մակերեսը կազմում Է շուրջ 1,6 միլիոն քառակուսի կիլոմետր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]