Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Apple-ում «երբեք չեն ցանկացել, որ մարդիկ շատ ժամանակ անցկացնեն» իրենց գաջեթներով. Թիմ Քուկ


ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը կարծում Է, որ իր iPhone-ից ավելի հաճախակի Է օգտվում, քան պետք Է: Այս մասին նա հայտարարել Է CNN հեռուստաընկերությանը տված հացազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 4-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քուկը մեկնաբանել Է Screen Time նոր գոծառույթը, որը մատչելի կլինի iOS 12 շարժական գործառական համակարգի նոր տաբերակում: Այն տեղեկատվություն Է տրամադրում այն մասին, թե վերջին ժամանակներս սարքի տերերը որքան շատ են օգտագործել այս կամ այն հավելվածը: «Ես կարծում Էի, թե համեմատաբար կարգապահ եմ եղել այդ առումով»,- խոստովանել Է Քուկը՝ խոսելով այն մասին, թե որքան հաճախ Է ինքն օգտվում իր անձնական գաջեթից: Սակայն նրա կարծիքը փոխվել Է այն բանից հետո, երբ փորձել Է Screen Time գործառույթը:

«Երբ ես սկսեցի տվյալներ ստանալ, պարզեցի, որ (iPhone-ով) ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան պետք Է»,- նշել Է ընկերության ղեկավարը: «Անգամների քանակը, երբ ես հանել եմ սմարթֆոնը, չափազանց մեծ Էր»,- ասել Է Քուկը՝ ըստ որում հրաժարվելով ճշտել, թե հատկապես որ հավելվածներից Է ամենից հաճախ օգտվում:

«Սարքն ինքնին կախվածություն չի առաջացնում,- պարզաբանել Է գլխավոր տնօրենը:- Կախվածություն առաջացնում Է այն, ինչ դուք անում եք դրա միջոցով»: Քուկի խոսքով՝ երբ օգտատերերը միացնեն Screen Time գործառույթը եւ ուսումնասիրեն գաջեթից օգտվելու հաճախության վերաբերյալ տվյալները, նրանցից յուրաքանչյուրն ստիպված կլինի որոշում ընդունել», թե ինչպես վարվել այնուհետեւ: Նրա խոսքով՝ Apple-ում «երբեք չեն ցանկացել, որ մարդիկ շատ ժամանակ անցկացնեն» իրենց գաջեթներով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ