Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետությունը քաղցկեղի բուժման համար ՀՀ-ում չգրանցված դեղերը կգրանցի բյուջեի հաշվին

Պետությունը քաղցկեղի բուժման համար ՀՀ-ում չգրանցված դեղերը կգրանցի բյուջեի 
հաշվին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր աշխատանքում գերակա ուղղություն է ընտրել առողջության առաջնային պահպանման զարգացումն ու ուռուցքաբանության ոլորտի խնդիրների կարգավորումը։ Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում Արսեն Թորոսյանը նշեց, որ առողջության առաջնային պահպանման ոլորտը կարևոր է հիվանդությունների կանխարգելման մասով։ Ուռուցքաբանության ոլորտում  ևս շեշտը դրվելու է շուտ հայտնաբերման վրա», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանում քաղցկեղի բուժման համար չգրանցված դեղերի շրջանառությանը և ասաց, որ դրանք բերվում են երկիր զարտուղի ճանապարհներով ու վաճառվում հիվանդներին։ «Ի՞նչ ենք մենք անելու. միշտ չէ, որ արտադրողներին ձեռնտու է այդ դեղերը գրանցել Հայաստանում, քանի որ շրջանառությունը մերի նման փոքր երկրում իրենց հետաքրքիր չէ։ Դրա համար որոշել ենք մենք՝ ինքներս, պետության հաշվին գրանցել այդ դեղերը, որ օրինական ճանապարհով դրանք բերվեն Հայաստան ու մեր հսկողության տակ լինեն, և մենք իմանանք՝ ներմուծման պահից մինչև վաճառքի պահը ինչ եղավ այդ դեղի հետ», - ասաց նախարարը։

Նա նշեց, որ պետական բյուջեից ուռուցքաբանության ոլորտին հատկացվող գումարները պահանջվածից ցածր են։ Նրա խոսքով՝ առողջապահության կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հատկապես լինելու է մանկական ուռուցքաբանությունը։ «Հավաքում ենք մանկական ուռուցքաբանության համար անհրաժեշտ դեղերի ցանկը, տենդեր ենք հայտարարելու, որ գոնե մանկական օնկոլոգիայի համար անհրաժեշտ դեղերը պետությունը գնի ու տա բուժհաստատություններին»,- հավելեց Թորոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]