Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտարարվել Է բոլոր ժամանակների լավագույն գերհերոսական ֆիլմը

Հայտարարվել Է բոլոր ժամանակների լավագույն գերհերոսական ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոֆեր Ռիվի մասնակցությամբ 1978 թվականին թողարկված «Սուպերմեն» ֆիլմը Մեծ Բրիտանիայում ճանաչվել Է կինեմատոգրաֆի պատմության մեջ լավագույն գերհերոսական ֆիլմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ին հայտնել Է The Independent-ը:

Ռեժիսոր Ռիչարդ Դոների կողմից նկարահանված կինոնկարը պատմում Է Սուպերմենի կայացման եւ հանցագործ աշխարհի հանճար Լեքս Լյութորի հետ նրա դիմակայության պատմությունը: Ժապավենը «Օսկար» մրցանակի Է անվանակարգվել «Լավագույն հնչունավորում», «Լավագույն մոնտաժ» եւ «Լավագույն երաժշտություն» կատեգորիաներում:

Երկրորդ տեղում Քրիստոֆեր Նոլանի «Թուխ ասպետը» ֆիլմն Է՝ Քրիստիան Բեյլի եւ Հիթ Լեջերի մասնակցությամբ: Կինոնկարը, որը նվիրված Է Ջոքերի դեմ Բեթմենի պայքարին, թողարկվել Է 2008 թվականին: Երրորդ հորիզոնականն զբաղեցրել Է «Դեդփուլը»՝ գլխավոր դերում Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ, որի ռելիզը կայացել Է 2016 թվականին:

Թոփ-5-ում տեղ են գտել նաեւ 1989 թվականի «Բեթմենը»՝ Թիմ Բերթոնի հեղինակությամբ, եւ 2002 թվականին թողարկված «Սարդ մարդը»՝ Թոբի Մագուայրի, Ուիլեմ Դեֆոյի, Ջեյմս Ֆրանկոյի եւ Քրիսթեն Դանսթի մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am