Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ նշանակություն ունի. ԱԳՆ խոսնակ

 Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ 
նշանակություն ունի. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հունիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Իսրայելի Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը: Բալայանը նշեց, որ Հայաստանի համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ նշանակություն ունի, և մենք շարունակելու ենք առաջնորդող դերակատարում ունենալ այս ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում: «Ցեղասպանության հանցագործության ճանաչումը համամարդկային արժեքների գերակայության, մարդու իրավունքների վերահաստատման գործընթաց է՝ կոչված նման ոճիրների կանխարգելմանը, դրա կրկնության բացառմանը՝ անկախ ներքաղաքական համատեքստից և աշխարհաքաղաքական իրադրությունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԳՆ խոսնակը:

Տիգրան Բալայանը նշեց, որ աշխարհի տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված տասնյակ բանաձևերը ցույց են տալիս, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անշրջելի է:

Իսրայելի Քնեսեթի օրակարգում էր հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Քնեսեթի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել էին Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագծի ներկայացման մասին և ընդգծել, որ եկել է ժամանակը, որ Իսրայելը ճանաչի թուրքերի կողմից իրականացված ոճիրը: Վարչապետ Նեթանյահուն, սակայն, հայտարարել է, որ ընդունել է երկրի ԱԳՆ-ի խորհուրդները՝ Քնեսեթում (խորհրդարան) Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քննարկումները հետաձգել մինչև Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]