1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի սկզբի նիշից ցածր է մնում 12 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի սկզբի նիշից ցածր է մնում 12 
սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած մեկ ամիս է, ինչ Սեւանա լճից դադարեցված են ջրբացթողումները, այդուհանդերձ, լճի ջրային հաշվեկշիռը բացասական է մնում նախորդ հունիսի առաջին օրերի համեմատ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հունիսի 4-ին Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 78 սանտիմետր բարձրության վրա, ինչը 12 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Այս տարվա ապրիլի 18-ից մինչեւ մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճից բաց է թողնվել 24 միլիոն 721 հազար խորանարդ մետր ջուր, իսկ մայիսի 6-ից մինչեւ հունիսի 6-ը դադարեցվել է ջրի բացթողումը: Փոխարենն Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 85 միլիոն 653 հազար խորանարդ մետր ջուր:
Այս տարի ոռոգման նպատակով նախատեսված է Սեւանա լճից վերցնել 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որից 24 միլիոն 721 հազար խորանարդ մետրն արդեն վերցվել է:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]