Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Թբիլիսիում մետրոյի չաշխատելու պատճառով շարունակվում Է տրանսպորտային կոլապսը


ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում մետրոյի չաշխատելու պատճառով երկրորդ օրն Է, ինչ շարունակվում Է տրանսպորտային կոլապսը: Առավոտից, ինչպես հայտնում Է «Ռուսթավի-2»-ը, լեփ-լեցուն են հասարակական տրանսպորտի կանգառները, իսկ քաղաքում չտեսնված խցանումներ են: Բոլորը, հատկապես նրանք, ովքեր ապրում են ծայրամասերում, գանգատվում են, որ աշխատավայր հաջողվում Է հասնել առնվազն մեկժամյա ուշացումով: Քաղաքապետարանի որոշմամբ՝ ավտոբուսներն ուղեւորներին սպասարկում են անվճար, բայց դրանք բոլորն Էլ գերբեռնված են:

Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն որոշել Է գործադուլավոր մեքենավարների հետ բանակցություններ անցկացնել այն բանից հետո, երբ դատապարտել Էր նրանց գործողությունները եւ գործադուլը որակել բնակչությանը շանտաժի ենթարկելու փորձ:

Նախօրյակին առաջին հանդիպումը կայացել Է Թբիլիսիի քաղաքապետարանում: Քանի որ կողմերը չեն կարողացել փոխհամաձայնության հասնել, Կալաձեն անձամբ Է ուղեւորվել դեպո՝ գործադուլավոր մեքենավարների հետ հանդիպման, բայց այս անգամ Էլ չի հաջողվել արդյունքի հասնել: Արհմիությունների տվյալներով՝ գործադուլին մասնակցում Է շուրջ 500 մարդ, նրանցից 140-ը հացադուլ են հայտարարել:

Մետրոպոլիտենի մեքենավարները պահանջում են աշխատավարձը բարձրացնել 45 տոկոսով: Քաղաքապետարանի տվյալներով՝ հրահանգիչ մեքենավարի ամսական աշխատավարձը գերազանցում Է 2,1 հազար լարին (ավելի քան 870 դոլար), իսկ մեքենավարինը՝ ավելի քան 1,8 հազար լարին (ավելի քան 737 դոլար): Թբիլիսիի քաղաքագլուխը քանիցս ասել Է, որ «Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը» ռեսուրսներ չունի մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու այն չափով, որ չափով դա պահանջում են գործադուլավորները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ