Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մանե Թանդիլյանն արմատական փոփոխության կարիք է տեսնում պետության կողմից տրվող սոցիալական օգնության հարցում

Մանե Թանդիլյանն արմատական փոփոխության կարիք է տեսնում պետության կողմից 
տրվող սոցիալական օգնության հարցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ուշադրության կենտրոնում է պահում սոցիալական ապահովության ծրագրերի գնահատումն ու վերանայումը: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում, պատասխանելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե ի՞նչ հնարավորություններ կան և ի՞նչ ժամկետում է հնարավոր աղքատության շեմը հասցնել կենսապահովման շեմին, Թանդիլյանը պատասխանեց, որ ծրագրերի արդյունավետության գնահատմանն ու վերանայմանը զուգահեռ նաև  շարունակում են բոլոր այն պարտավորությունները, որոնք ունեն միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքում:

Նախարարն ընդգծեց, որ երկրում հարուստների ու աղքատների բևեռացումն իսկապես խորացել է: «Բայց պետք է ասեմ, որ մեր նախարարության ուղղակի գործառույթը աղքատության վերացումը չէ, ավելի շատ մերը ազդեցությունը մեղմելու նախարարություն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Թանդիլյանը՝ հավելելով,  որ աղքատության նվազումը տնտեսության զարգացմանն է առնչվում և տնտեսական լուծում է պահանջում:

Նա շեշտեց, որ չի ցանկանում խոստումներ տալ, բայց հավելեց, որ գիտեն քաղաքացիների, ովքեր  ապրում են պետությունից ստացած գումարով, որոնցով դժվար է հոգալ անգամ առաջին անհարժեշտության կարիքները: «Դա մեր ուշադրություն կենտրոնում է, և միասին կաշխատենք լուծումների ուղղությամբ»,-ասաց նա: Եղած հնարավորությունները սահմանափակ են, պետք է դիտարկել ռեսուրսներն ու դրանց հասցեականությունը»,- նշեց նախարարը:

Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ նախարարությունն այս օրերին բազմաթիվ բողոքներ է ստանում, որ նրանք, ովքեր պետք է լինեին թիրախում, պետությունից օգնություն չեն ստանում, և որոշ դեպքերում տեղի է ունենում հակառակը: Նա հայտնեց, որ հասցեականությունը ստուգելու համար մտադիր են թիմ ստեղծել, որը կնայի, թե ինչ է կատարվում, ովքեր են օգնություն ստանում, ովքեր՝ ոչ: «Արմատական փոփոխության մտադրություն ունենք այս ոլորտում»,-եզրափակեց Թանդիլյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]