Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վլադիմիր Լիսինն ամենահարուստ ռուսաստանցին Է դարձել Bloomberg-ի վարկանիշում

Վլադիմիր Լիսինն ամենահարուստ ռուսաստանցին Է դարձել Bloomberg-ի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը դարձել Է Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով «Սեվերստալ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովից: Դա հետեւում Է Bloomberg Billionaires Index-ի ցուցակի (գործակալության ամեն օր նորացվող վարկանիշի) տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդհանուր վարկանիշում Լիսինը ներկայում զբաղեցնում Է 45-րդ հորիզոնականը: Bloomberg-ի տվյալներով՝ հունիսի 4-ին ՆԼՄԿ-ի բաժնետոմսերն աճել են 3,5 տոկոսով, իսկ տարեսկզբից Լիսինի կարողությունն ավելացել Է 2,17 մլրդ դոլարով եւ այժմ կազմում Է շուրջ 20,2 մլրդ դոլար:

Ալեքսեյ Մորդաշովը ներկայում 46-րդ տեղն Է զբաղեցնում վարկանիշում: Տարեսկզբից նրա կարողությունը, ըստ գործակալության գնահատումների, ավելացել Է 506 միլիոնով: Bloomberg Billionaires Index-ում նա ռուսաստանցիների շրջանում առաջատարն Էր 267 օր:

Մարտ ամսին Լիսինը նաեւ ամենահարուստ ռուսաստանցին Է դարձել Forbes հանդեսի վարկածով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]