Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բիլ Քլինթոնը արկածային վեպ Է թողարկել ԱՄՆ-ի դեմ կիբեռգրոհի մասին

Բիլ Քլինթոնը արկածային վեպ Է թողարկել ԱՄՆ-ի դեմ կիբեռգրոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիլ Քլինթոնը անվանի գրող Ջեյմս Փաթերսոնի համահեղինակությամբ քաղաքական վեպ Է թողարկել, որի իրադարձությունները ծավալվում են Սպիտակ տանը իր գտնվելու ժամանակներում:

Վեպը վերնագրված Է President is Missing («Նախագահը կորել Է»), եւ դրա հիման վրա արդեն սերիալ են նկարահանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Սա առաջին դեպքն Է, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահը դառնում Է սուրսյուժետային վեպի հեղինակ: «Ես պաշտում եմ թրիլերները,-ասել Է ԱՄՆ-ի նախկին նախագահը BBC-ին տված հարցազրույցում:- Ես դրանք կարդում եմ վիթխարի քանակությամբ: Ահա հենց նոր ավարտել եմ Ջեյսոն Մեթյուսի «Կարմիր ճնճղուկ» եռերգության երրորդ գրքի ընթերցումը»:

Նա նաեւ ասել Է, որ ինքը Փաթերսոնի երկրպագուն Է եւ մեկ շնչով կարդացել Է նրա բոլոր 25 գրքերը հոգեբան-դետեկտիվ Ալեքս Քրոսի մասին: Վեպի սյուժեն ծավալվում Է ԱՄՆ-ի դեմ իրականացված կիբեռգրոհի շուրջ, որն սպառնում Է ամբողջ աշխարհին: Այն պետք Է կանխի գլխավոր հերոսը՝ մտացածին նախագահ Ջոնաթան Լինքոլն Դանքենը: Իրադարձությունների զարգացման համեմատ, երբ ավելի ու ավելի քիչ ժամանակ Է մնում, գլխավոր հերոսն անհետանում Է:

«Նախագահը կորել Է» վեպը կհայտնվի նաեւ սերիալի տեսքով, Showtime խոշոր կաբելային ցանցը ձեռք Է բերել դրա Էկրանավորման իրավունքը եւ արդեն ձեռնամուխ Է եղել Էպիզոդների նկարահանմանը: Սերիալը կցուցադրվի հաջորդ տարի: Բիլ Քլինթոնն արդեն թողարկել Է չորս գիրք, դրանցից մեկը՝ «Իմ կյանքը», դարձել Է բեսթսելլեր: «Նախագահը կորել Է» վեպը նրա առաջին գեղարվեստական գիրքն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]