Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կլինեն Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումների վերաբերյալ ժամանակացույցն այժմ ճշգրտվում է: «Հանդիպումների բովանդակության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասաց նա:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով համանախագահների կողմից նոր առաջարկություններին, Տիգրան Բալայանն ասաց, որ դեռևս նման տեղեկություններ չկան: «Կան առաջարկություններ համանախագահների կողմից, որոնց հիմնական դրույթներն արձանագրված են հինգ հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները: Համանախագահների կողմից Երևանում ներկայացվելիք նոր մոտեցումների մասին ես այս պահին ոչինչ չեմ կարող հայտնել»,-ասաց Բալայանը:

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 15-ին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Նրանք հույս էին հայտնել հունիսին հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]