Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վաղարշապատի թիվ 12 դպրոցի շախմատի թիմը հաղթանակներ տոնեց «Սպիտակ նավակ» մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերում  

Վաղարշապատի թիվ 12 դպրոցի շախմատի թիմը հաղթանակներ տոնեց «Սպիտակ 
նավակ» մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերում

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է «Սպիտակ նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տարի մրցաշարին մասնակցում է  100 թիմ, որոնցից 79-ը ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Քենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:
Տեղի ունեցան մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերը, որոնցում Հայաստանի դպրոցականները տոնեցին հաղթանակներ: 3-րդ տուրում մեր թիմը 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Կեմերովոյի մարզի նկատմամբ, իսկ 4-րդ տուրում մեր պատանիներն էլ ավելի վստահ հանդես եկան՝ 3-1 հաշվով հաղթելով Ալթայի երկրամասի թիմին:
4-րդ տուրից հետո աղյուսակը 14.5 միավորով գլխավորում է Հնդկաստանի թիմը, Սվերդլովսկի մարզը 13 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Մոսկվայի դպրոցականները 12 միավորով եզրափակում են լավագույն եռյակը:

Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը 11 միավորով կիսում է 5-12-րդ հորիզոնականները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]