1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հունաստան փախած բոլոր ութ թուրք զինվորականները ազատվել են կալանքից

Հունաստան փախած բոլոր ութ թուրք զինվորականները ազատվել են կալանքից

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստան փախած բոլոր ութ թուրք զինվորականները ազատվել են կալանքից՝ կապված առանց դատի անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետի լրանալու հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նաֆթեմպորիկի» կայքը:

Թուրք ութ զինծառայողներն ուղղաթիռով Հունաստան Էին փախել 2016 թվականի հուլիսի 16-ին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Թեեւ դատարանը հրաժարվեց նրանց Անկարային հանձնել այն բանի պատճառով, որ Թուրքիան չԷր կարող ապահովել արդար դատաքննություն, զինծառայողները գտնվում Էին կալանքի տակ: Այս ամբողջ ընթացքում թուրքական կողմը ձգտում Էր հասնել նրանց արտահանձնման՝ Հունաստանին մեղադրելով խռովարարներին հովանավորելու մեջ:

Հունաստանի օրենսդրությանը համապատասխան, արգելված Է ձերբակալվածներին, առանց տվյալ գործով դատարանի որոշման, կալանքի տակ պահել 18 ամսից ավելի: Մի քանի օր առաջ Հունաստանի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, օրինական Է ճանաչել զինվորականներից մեկին ապաստան տրամադրելը, ինչին դեմ Էր Հունաստանի կառավարությունը:

Այժմ սպասվում Է, որ ապաստան կտրամադրվի նաեւ մնացած զինծառայողներին: Դրանից հետո նրանք կկարողանան մեկնել Հունաստանից եւ տեղափոխվել եվրոպական այլ երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]