1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թանդիլյանը խոստանում է ՔԿՀ-ներում դատապարտյալների համար աշխատանք ապահովելու հարցում համագործակցել Արդարադատության նախարարության հետ

Թանդիլյանը խոստանում է ՔԿՀ-ներում դատապարտյալների համար աշխատանք 
ապահովելու հարցում համագործակցել Արդարադատության նախարարության հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը խոստանում է Արդարադատության նախարարության հետ համագործակցել քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար աշխատանք ապահովելու ուղղությամբ: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նախարարը նշեց, որ այս հարցում իսկապես խնդիր կա, քանի որ շատ դատապարտյալներ ցանկանում են աշխատել, սակայն նման հնարավորություն ստեղծելու տարբերակները սահմանափակ են:

«Այս խնդիրը իսկապես կա, բայց կա նաև տեսակետ, որ քաղաքացիներին այստեղ չես կարող լայն հնարավորություն տալ տարբեր աշխատանք իրականացնել: Դրանք սահմանափակ են, և սա որոշ դեպքերում մարդու իրավունքների հետ կապված խնդիր է առաջացնում, և այս առումով Արդարադատության նախարարության հետ աշխատանք կա իրականացնելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նախարարը:

Նա խոստացավ համագործակցել Արդարադատության նախարարության հետ և հասկանալ, թե որոնք են այդ հնարավորությունները, որովհետև դրանք այնքան էլ շատ չեն: Մանե Թանդիլյանը նաև կարծիք հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համար աշխատանքի հնարավորության ստեղծումը նաև լավ լուծում է, որպեսզի նրանք հետագայում ազատության մեջ  կարողանան ավելի հեշտ ինտեգրվել հասարակությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]