Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական համերգ է կայացել Կոպենհագենում

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական համերգ է 
կայացել Կոպենհագենում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոպենհագենի Հոլմենս եկեղեցում հունիսի 1-ին տեղի է ունեցել տոնական համերգ և հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել են Դանիայի արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակադեմիական ու գործարար շրջանակների, ինչպես նաև Դանիայի հայ համայնքի անդամներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիսությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով իր խոսքում անդրադարձել է անկախության ճանապարհին Հայաստանի Հանրապետության մարտահրավերներին ու ձեռքբերումներին:

Համերգի ընթացքում ճանաչված երաժիշտներ դաշնակահար Մարիաննա Շիրինյանն ու ջութակահար Հրաչյա Ավանեսյանը հանդես են եկել Շոպենի, Շուբերտի, Բիզեի, Բարտոկի ու Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ, որոնք արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատանքին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]