Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային խորհրդի կազմում ՀԽ-ն առաջարկել է իր թեկնածուին

 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային 
խորհրդի կազմում ՀԽ-ն առաջարկել է իր թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա մայիսի 18-ին ՀՀ ազգային ժողովի նախագահը դիմել էր Հանրային խորհուրդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի կազմում թեկնածու առաջադրելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից, մայիսի 24-ին, ի պատասխան ԱԺ նախագահի գրության, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, հիմք ընդունելով Հանրային խորհրդի որոշումը, առաջադրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը:

Այդ մասնակցությունը կարող է լինել ժամանակավոր, քանի որ, ըստ «Հանրային խորհրդի մասին» օրենքի, մոտակա ժամանակներում պետք է ձևավորվի նոր Հանրային խորհուրդ, որը և կարող է ընտրել մրցութային խորհրդի նոր անդամ:

Այս պահին Հովհաննես Հովհանիսյանի ընտրությունը հիմնավորված է նրանով, որ վերջինս «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների» շրջանակում Հանրային խորհրդում ստեղծված աշխատանքային խմբի համակարգող է և այս ընթացքում ակտիվ գործունեություն է  ծավալել՝ համագործակցելով պետական ու մասնավոր սեկտորի, հատկապես ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ:

Հովհաննես Հովհաննիսյանը փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, ԵՊՀ դոցենտ, «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի նախագահն է, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի գլխավոր գիտական խորհրդականը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի հումանիտար և հասարակագիտական առարկաների կրթական բլոկի ղեկավարը, 2014 թ. եղել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի Իրավական խորհրդատվական խմբի անդամ, 2017-ից «Եվրասիայի ժողովուրդների ասամբլեա» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր խորհրդի անդամ է, ներգրավված է եղել նաև այլ կառույցների աշխատանքներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]