Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ում հաստատվել են ադրբեջանական պատվիրակության 2 նոր անդամների թեկնածությունները

ԵԽԽՎ-ում  հաստատվել են ադրբեջանական պատվիրակության 2 նոր անդամների 
թեկնածությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)   հաստատվել է ադրբեջանական պատվիրակության երկու նոր անդամների թեկնածությունները: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական պատվիրակության նոր անդամներն են Չինգիզ Գանիզադեն և Նագիֆ Խամզաևը: Նրանք փոխարինելու են Վուսալ Հուսեյնովին և Ռոֆշան Ռզաևին:

Ադրբեջանի պատվիրակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները պայմանավորված են ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործարքների բացահայտման հետ:

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ապրիլի 26-ին բուռն քննարկումներից հետո ընդունվել էր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ   անկախ հետաքննչական մարմնի կողմից ներկայացված 219-էջանոց զեկույցը:

ԵԽԽՎ պատգամավորների հետ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված գլխավոր ֆիգուրները Ադրբեջանի իշխանություններն են:

Փաստաթուղթը վերաբերում էր ԵԽԽՎ մի շարք պատգամավորների համակարգված կաշառակերությանը, տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, որ եվրոպացիներն այն նկարագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»:

Անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում՝ նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից:

ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ պատժամիջոցները Ագրամունտի դեմ կգործեն 10, իսկ մյուս երեք պատգամավորների դեմ՝ 2-ական տարով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]