Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վախճանվել Է «Մահացու ուժ» եւ «Ջարդված լապտերների փողոցը» ֆիլմերի դերասանը

Վախճանվել Է «Մահացու ուժ» եւ «Ջարդված լապտերների փողոցը» ֆիլմերի դերասանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 78 տարեկան հասակում վախճանվել Է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Նեւեդոմսկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ին հայտնել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տովստոնոգովի անվան Դրամատիկական մեծ թատրոնի մամուլի ծառայությունը, թատրոն, որտեղ աշխատել Է դերասանը:

Մահվան պատճառն առայժմ չի նշվում: Հուղարկավորման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: Նեւեդոմսկին նկարահանվել Է հարյուրից ավելի ֆիլմերում եւ հեռուստաշոուներում: Մասնավորապես, նա խաղացել Է «Գնչու», «Բաց գիրք» եւ «Բուդուլայի վերադարձը» սերիալներում, հայտնվել Է «Մահացու ուժի», «Ջարդված լապտերների փողոցի», «Ազգային անվտանգության գործակալի» եւ «Բանդիտական Պետերբուրգի» Էպիզոդներում: Դերասանը դեբյուտել Է 1966 թվականի «Դառը հատիկ» ժապավենում, ինչպես նաեւ խաղացել Է «Դյութիչ երջանկության աստղը», «Խորթ մայրը», «Խանումա», «Շրջադարձ» եւ «Մենախոսություն» ֆիլմերում: Լեոնիդ Նեւեդոմսկին Տովստոնոգովի անվան Դրամատիկական մեծ թատրոնում աշխատել Է1967 թվականից: Ժողովրդական արտիստի կոչումը նա ստացել Է 1994 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]