Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արթուր Վանեցյանը հույս ունի հաջորդ տարի ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերի զգալի աճ ապահովել

Արթուր Վանեցյանը հույս ունի հաջորդ տարի ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերի զգալի աճ ապահովել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հույս ունի, որ կառավարությունը եկող տարվա բյուջեով կավելացնի ծառայությանը հատկացվող ֆինանսական միջոցները, ինչը հնարավորություն կտա բարձրացնել համակարգի աշխատակիցների աշխատավարձերը:

ՀՀ ԱԱԾ տնօրենն այս մասին ասաց Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին: «Ես շատ եմ ցանկանում, որ մենք հաջորդ տարվա բյուջեով կարողանանք ապահովել աշխատավարձերի զգալի բարձրացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ԱԱԾ տնօրենը:

Անդրադառնալով ԱԱԾ արտաբյուջետային միջոցների վերաբերյալ պատգամավորի հարցին՝ Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ-ն արտաբյուջետային միջոցներ գրեթե չունի. այն չնչին գումար է կազմում, որն ապահովում է կապի հատուկ միջոցների աշխատանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]