Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը չի արել և չի անելու որևէ բան, որը վնասում է իր շահերին. Զոհրաբ Մնացականյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Հայաստանը չի արել և չի անելու որևէ բան, որը վնասում է իր շահերին. Զոհրաբ 
Մնացականյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի արել և չի անելու որևէ բան, որը վնասում է իր շահերին: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին:

«Գիտեք, Հայաստանի կողմից բավական մեծ քաղաքական դիվանագիտական ներդրում էր կատարվել այս ուղղությամբ, որը ոչ մեր պատճառով, Թուրքիայի պատճառով խափանվեց, ինչը չափազանց մեծ վնաս բերեց այս հարցի հանգուցալուծմանը: Ներկա դրությամբ, եթե սխալվում եմ՝ ուղղեք ինձ, ես չեմ լսել որևէ հայտարարություն, որը հուսադրիչ լինի, որ մենք կարող ենք որևէ հիմքեր ունենալ ենթադրելու, որ կա պատրաստակամություն մյուս կողմից: Մենք եղել և մնացել ենք այն սկզբունքների մեջ, որ մենք պատրաստ ենք ունենալ բարիդրացիական հարաբերություններ հարևանի հետ, ի վերջո աշխարհագրությունը չի փոխվում, առանց նախապայմանների, բայց նաև շատ լավ հստակ գիտենք, որ կան իրողություններ: Մենք չենք անում դա ի վնաս մեր շահերի և պատրաստ չենք դա անելու ի վնաս մեր շահերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ այն, ինչ Հայաստանն ասում է, բխում է բոլորի շահերից, և բխում է տարածաշրջանի կայունության շահերից, բայց պատրաստ չէ և երբևէ պատրաստ չի եղել անելու դա ի վնաս իր շահերի:

«Բանաձևը բարիդրացիական հարաբերություններն են հարևանի հետ տարածաշրջանի կայունության համար՝ ի շահ բոլոր հարևանների, բոլոր անդամների այս տարածաշրջանում, բայց ոչ ի վնաս մեր շահերի: Մենք չենք արել և չենք անելու որևէ բան, որը վնասում է մեր շահերին: Եվ վստահ եմ, որ դուք հասկանում եք, որ այդ շահերի մեջ ունենք որոշ գործոններ, որոնք շատ սկզբունքային են, շատ կարևոր են մեզ համար: Եվ կան որոշ հարցեր, որոնք մենք առաջ չենք բերել որպես նախապայման մեր հարաբերությունների բարելավման համար»,-նշել է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am