Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերը կրճատվում են. Եվրախորհրդարան

Դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերը կրճատվում են. Եվրախորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում Եվրոպայի հետ սահմանն անօրինականորեն հատած միգրանտների թիվը հասել Է 20 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրախորհրդարանի՝ տնտեսության եւ ֆինանսների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկուս Ֆերբերը՝ ելույթ ունենալով «Արդի միգրացիոն գործընթացների մարտահրավերները» միջազգային խորհրդաժողովի ժամանակ:

«Միգրացիոն հոսքերը կրճատվում են: 2017 թվականին եղել Է սահմանի 200 հազար անօրինական հատում, այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես 20 հազար մարդ Է հատել սահմանը: Հիմնականում մեզ մոտ ուղեւորվում են Մաղրիբի երկրների մարդիկ: Այն տվյալները, որոնք մենք այժմ ունենք, բոլոր դեպքերում ավելի պակաս են , քան 2014-2015 թվականներին»,-ասել Է Ֆերբերը:

Նա նաեւ նշել Է, որ դեպի Եվրոպա ձգվող երթուղիներում բազմաթիվ միգրանտներ ու փախստականներ, առաջին հերթին կանայք, ենթարկվում են բռնությունների:

2017 թվականին երեխաների ու կանանց ավելի քան 75 տոկոսը սեռական բռնության զոհ Է դարձել, հայտնել Է Ֆերբերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]