Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մելանյա Թրամփն ամուսնուն չի ուղեկցի առաջիկա գագաթնաժողովների ընթացքում

Մելանյա Թրամփն ամուսնուն չի ուղեկցի առաջիկա գագաթնաժողովների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը նախագահ Դոնալդ Թրամփին չի ուղեկցի Կանադայում G7-ի գագաթնաժողովում եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպմանը: Հունիսի 3-ին այս մասին Միացյալ Նահանգների ABC հեռուստաընկերությանը հայտնել Է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաընկերությունն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ Մելանյա Թրամփը հանրության առջեւ չի հայտնվել արդեն 24 օր անընդմեջ:

Մայիսի 19-ին Դոնալդ Թրամփի կինը Սպիտակ տուն Էր վերադարձել այն բանից հետո, երբ գրեթե մեկ շաբաթ անցկացրել Էր Վաշինգտոնի մրձակա Ուոլթեր Ռիդի անվան ազգային ռազմաբժշկական կենտրոնում, որտեղ Էմբոլիզացիայի բուժընթաց Էր անցնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` REUTERS

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]