1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփանակերտում ազատամարտիկների նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղաղ հանրահավաք, ընթանում է նաև երիտասարդների բողոքի ակցիան (լրացված)

Ստեփանակերտում ազատամարտիկների նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղաղ 
հանրահավաք, ընթանում է նաև երիտասարդների բողոքի ակցիան (լրացված)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի ազատամարտիկների նախաձեռնությամբ հունիսի 3-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ հանրահավաք:

Ելույթով հանդես է եկել Արցախի հերոսԱԺ պատգամավորԱՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Նա, մասնավորապես նշել է, որ երեկվանից Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկելի հատվածը փակած մի խումբ երիտասարդների բողոքի ակցիան որոշ  մարդկանց  մարդկանց կողմից փորձ է արվում կենցաղային բնույթ ունեցող խնդրից վերածել քաղաքական շարժման, ինչը կարող է շատ վտանգավոր դառնալ Արցախի միասնականության և անվտանգության համար:

«Եղել է կենցաղային վեճ, կռիվ մի խումբ տղաների միջև, որը վայել չէ արցախցիներիս. այն դատապարտելի է: Մեր ստեղծած պետության իրավական մարմինները կատարել են համապատասխան գործողություններ: Ես հավաստիացնում եմ, որ գիշերը՝ ժամը 05:00-ին պատահած դեպքի բոլոր մասնակիցները, բացի նրանցից, ովքեր հիվանդանոցում պառկած են, ձերբակալված են, տարվում է քննություն: Այսօր մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի նաև այդ քննությունը տարվի ամենայն արդարությամբ, որի համար էլ պահանջատեր ենք»,- նշել է Ժաննա Գալստյանը:

Ելույթներով հանդես են եկել նաև Արցախի ազատամարտիկներ, ովքեր ևս դատապարտել են Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը: Բողոքի այսօրվա հավաքին ակտիվ մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը և ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Բացի կենցաղային խնդիրներից, վերջիններիս կողմից հնչել են նաև քաղաքական բնույթի մի շարք հայտարարություններ:

Ստեփանակերտում մի խումբ երիտասարդների կողմից հունիսի 2-ին նախաձեռնված բողոքի ակցիան այսօր կրկին վերսկսվել է։ Մասնակիցները փակել են կենտրոնական Ազատամարտիկների փողոցի երթևեկելի հատվածը:

Նախաձեռնող խմբի անդամները, հանդես գալով ելույթներով, նշել են, որ երեկ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո իրենց կողմից ներկայացված բոլոր պահանջները դեռևս չեն կատարվել: Մասնավորապես՝ նախաձեռնողների կողմից որպես ձևակերպված պահանջ կրկին հնչել է ուժային կառույցներից ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ինչպես նաև միջին օղակի մի շարք պատասխանատուների հրաժարականների հարցը:

Ակցիայի կազմակերպիչները քննադատել են նաև այսօր առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ազատամարտիկների միության կողմից կազմակերպված խաղաղ ցույցի նախաձեռնողներին՝ նշելով, որ այդ կերպ փորձ է արվում ժողովրդին իրար դեմ հանել:

Այսօրվա հավաքին ակտիվ մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը և ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Նշված պահանջներից բացի՝ վերջիններիս կողմից հնչել են նաև կենցաղային և քաղաքական բնույթի մի շարք հայտարարություններ:

Նախաձեռնության հեղինակները կոչ են արել ակցիայի մասնակիցներին շարունակել բողոքի ցույցը, մինչև իշխանությունը կընդառաջի իրենց պահանջներին:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]