Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դել Պոտրոն և Ուիլյամսը «Ռոլան Գարոս»-ի հաջորդ փուլում են

Դել Պոտրոն և Ուիլյամսը «Ռոլան Գարոս»-ի հաջորդ փուլում են

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի հերթական մրցաշարի՝ «Ռոլան Գարոս»-ի, հաջորդ փուլ դուրս եկան արգենտինացի Խուան Մատին դել Պոտրոն և ԱՄն ներկայացուցիչ Սերենա Ուիլյամս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանանց մենախաղում աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ «Ռոլան Գարոս»-ի 4-րդ շրջան՝ հաղթելով գերմանացի Յուլի Հերհեսին 3:6, 4:6 հաշվով:

Տղամարդկանց մենախաղում Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն 2 ժամ 20 րոպե ձգված խաղում առավելության հասավ իսպանացի Ռամոս Վինոլասի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

«Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից «Ռոլան Գարոսն» անցկացվում է 1891 թվականից: Մրցաշարը միակն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերից, որն անցկացվում է հողածածկ կորտերում: «Ռոլան Գարոսի» ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, ով 10 անգամ հաղթել է այս մրցաշարում: Այս տարվա մրցաշարն անցկացվում է մայիսի 27-ից հունիսի 10-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am