Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի հետ դրական միջավայրում բանակցություններ են ընթանում ԵՄ մուտքի վիզաների ազատականացման հարցում

Հայաստանի հետ դրական միջավայրում բանակցություններ են ընթանում ԵՄ մուտքի վիզաների ազատականացման հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կողմից Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը մշտապես երկխոսության կարևոր կետերից մեկն է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես կարող եմ ասել, որ երկու շաբաթ առաջ արդարադատության ու ազատության հատուկ հանձնաժողովի նիստն է գումարվել ու այդ նիստի ժամանակ քննարկվել է այս հարցը: Մենք որևէ հստակ ժամկետ չենք կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նոր կառավարության հետ բավականին դրական միջավայրում ընթանում են բանակցություններ այն մասին, թե ինչ հետագա քայլեր պետք է արվեն, որ հնարավորինս շուտ խնդիրը լուծվի»,-ընդգծեց Սվիտալսկին:

Մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը նշել էր, որ Եվրամիության կողմից Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը մշտապես գտնվում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]