1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրամիությունը 20 միլիոն եվրո կտրամադրի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին

Եվրամիությունը 20 միլիոն եվրո կտրամադրի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ 
իրականացվող ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն կապահովի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը չափազանց  ակտիվ է Հայաստանում և մասնավորապես` Երևանում: Վերջին 7 տարիների ընթացքում Եվրամիությունը Երևանին հատկացրել է 25 միլիոն եվրո: Այս ամբողջն ուղղվել է Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքներին և բարեկարգմանը, Նուբարաշենի աղբավայրի վերակառուցմանը, Երևանում էներգաարդյունավետության ծրագրի իրականացմանը, ինչպես նաև փողոցային լուսավորության ապահովմանը: Մի ծրագրի շրջանակներում, որով  համագործակցություն է իրականացվում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ, Եվրամիությունը կապահովի 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն: Այդպիսով՝ Եվրամիության ընդհանուր աջակցությունը Երևանին կհասնի ավելի քան 40 միլիոնի»,- ասաց Սվիտալսկին:

Պյոտր Սվիտասկին շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին և բոլոր գործընկերներին «Եվրոպայի օր» տոնական միջոցառումը կազմակերպելու համար:

«Եվրոպայի օրը մենք տոնում ենք հայերի հետ միասին, որովհետև հայերին համարում ենք Եվրոպայի առավել ընդարձակ ընտանիքի անդամ:  Եվրոպայի օրը համերաշխության, միասնության և ազատության օր է: Եվրոպայի օրվա կապակցությամբ մենք տոնում ենք այն արժեքները, որոնք միավորում են Հայաստանը և Եվրամիությունը»,- ասաց Սվիտալկսին:

Երևանի Հյուսիսային պողոտայում հունիսի 2-ին անցկացվեց Եվրոպայի օրվան նվիրված տոնական միջոցառում: Եվրոպայի օրը նշվել է Իջևանում, Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Եղեգնաձորում: Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտասկին նշեց, որ Երևանում արձանագրվելու է  Եվրոպայի օրվա տոնակատարությունների վերջին կանգառը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]