Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պյոտր Սվիտալսկին վստահեցնում է՝ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը պատշաճ ժամկետում կվավերացվի

Պյոտր Սվիտալսկին վստահեցնում է՝ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը պատշաճ ժամկետում կվավերացվի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է ըստ նախանշված օրակարգի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ վավերացման հարցում անհանգստանալու կարիք չկա:

«Հունիսի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն անցել է ժամանակավոր հիմքով իրականացման: Այս պահին համաձայնագրով  նախատեսված դրույթների 80 տոկոսը ուժի մեջ են մտնում: Վավերացման գործընթացը Եվրամիության անդամ երկրներում ընթանում է ըստ նախանշված օրակարգի: Որոշ անդամ երկրներ արդեն վավերացրել են այդ համաձայնագիրը, իսկ մյուսները բավականին առաջադիմել են այդ գործընթացում: Հուլիսին Եվրոպական խորհրդարանը կանցկացնի քվեարկություն: Եվ, հետևաբար, պետք է վստահ լինել, որ համաձայնագիրը  Եվրոպայի Միության բոլոր անդամների կողմից պատշաճ սահմանված ժամկետում կվավերացվի»,- ընդգծեց Սվիտալսկին և հավելեց, որ այսօր` Եվրոպայի օրը, լավ առիթ է դա տոնելու:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ: ԵՄ երկրներից համաձայնագիրն արդեն վավերացրել են Լատվիան, Լիտվան, Էստոնիան: Ներքին ընթացակարգերով անցկացրել  և վավերացրել է նաև  Հայաստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]