1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փոքր ու միջին ռուս արտահանողները Հայաստանի հետ հույսեր են կապում նոր կառավարության ձևավորումից հետո

Փոքր ու միջին ռուս արտահանողները Հայաստանի հետ հույսեր են կապում նոր կառավարության ձևավորումից հետո

ԾԱՂԿԱՁՈՐ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո ռուսական ընկերությունները մեծ փոփոխություններ են արձանագրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծաղկաձորում «ԵԱՏՄ՝ Հայաստան-համագործակցություն» գործարար համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ փոքր ու միջին արտահանողների ասոցիացիայի նախագահ Յուրի Շուրիգինը: «Եթե նախկինում, ինչպես Հայաստանի գործընկերներն են ասում, առևտրային մենաշնորհներ կային մի շարք ապրանքախմբերի մասով՝ հավի միս, շաքարավազ և այլն, ապա հիմա մաքսատանը դրանց մասով շատ հանգիստ ու արագ ձևակերպում ու մուտքի իրավունք են տալիս: Եթե նախկինում դա մի քանի օր էր տևում, ապա հիմա՝ ընդամենը 40 րոպե: Սա ռուսական ընկերությունների համար ևս հնարավորություն է ստեղծում մուտք գործել տնտեսության այն ոլորտները, որոնք նախկինում մենաշնորհային էին»,-ասաց ռուս փորձագետը:

Նրա խոսքով՝ հայ գործընկերների հետ աշխատանքի առումով դժվարություններ չեն առաջանում, հարցերի դեպքում, որն իրենք չեն կարողանում լուծել, անպայման դիմում են հայերին և ստանում աջակցություն: «Հայ գործընկերների հետ կապված դժվարություններ չկան, համագործակցում ենք հանգիստ, մեր միջև կա լիակատար փոխըմբռնում: Միայն մի մանրուք կա, որն օբյեկտիվ պատճառներով անհեռանկարային է դարձնում ձեր շուկան ռուսական ընկերությունների համար: Դա շուկայի ծավալի սահմանափակությունն է»,-հավելեց Յուրի Շուրիգինը:

Ռուս ներկայացուցիչը խոսեց նախորդ տարիներին Հայաստանում անցկացված համաժողովների արդյունքում ռուսական ընկերությունների ձեռքբերումների մասին՝ կապված Վրաստանի և Իրանի շուկաներ մուտքի հետ: «Նախորդ տարիներին համաժողովին մենք տարբեր շրջաններից պատվիրակություններ էինք բերել, այդ թվում՝ Յարոսլավլի մարզից: Հանդիսավոր ընթրիքի ժամանակ ընկերություններից մեկը նստած էր մեր սեղանի շուրջ, որտեղ կային նաև վրացի պատվիրակներ: Դա երկու տարի առաջ էր, դրանից հետո ապրանքի 4-5 մատակարարում է արվել է այդ ընկերության կողմից դեպի Վրաստան: Բացի այդ՝ գտել են ուրիշ գործընկերներ և մուտք գործել վրացական շուկա: Դա այն հաղորդակցությունների շնորհիվ, որոնք ծավալվում են թե ֆորմալ, թե ոչ ֆորմալ ձևաչափով»,-ասաց ռուսական կողմի ներկայացուցիչը:

Մեկ այլ դեպքում էլ հայ գործընկերները նպաստել են, որպեսզի ռուսական ընկերությունը մուտք գործի իրանական շուկա: «Ռուսական ընկերություններ կային, որոնք ցանկանում էինք մուտք գործել իրանական շուկա, բայց չգիտեին պարսկերեն, չէին հասկանում նրանց մենթալիտետը: Հայկական կողմը պատրաստի լուծում առաջարկեց, ու արդեն սկսել են մատակարարումները»,-հավելեց նա։

Ծաղկաձորում հունիսի 2-3-ն անցկացվում է «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» ամենամյա գործարար համաժողով, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ և գործընկեր երկրների ներկայացուցիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]