Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայում կարտադրվեն առաջին տեղական ավտոմեքենաները

Թուրքիայում կարտադրվեն առաջին տեղական ավտոմեքենաները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ստեղծվել է տեղական մեքենաների արտադրությամբ զբաղվող առաջին ընկերությունը՝ Türkiye'nin Otomobili Girişim Grubu Sanayi ve Ticaret: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Հուրիեթ» պարբերականը:

Ընկերությունը ստեղծվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ 2017 թվականի նոյեմբերին ստորագրված արձանագրության համաձայն:

Türkiye'nin Otomobili Girişim Grubu Sanayi ve Ticaret-ը ստեղծվել է թուրքական Anadolu Grubu, BMC, Kök Grubu, Turkcell и Zorlu Holding ընկերությունների մասնակցությամբ: Ընկերություններից յուրաքանչյուրը նորաստեղծ կազմակերպությունում ունենալու է 19-ական տոկոս մասնաբաժին, իսկ 5 տոկոսը բաժին է հասնելու Թուրքիայի առևտրային պալատների միությանը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ 2019 թվականին Թուրքիան կարտադրի առաջին տեղական արտադրության ավտոմեքենաների պրոտոտիպը, իսկ 2021-ին այդ մեքենաները կմտնեն վաճառքի մեջ: Էրդողանը հայտնել էր նաև, որ մտադիր է գնել տեղական արտադրության առաջին ավտոմեքենան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]