Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում Uber-ի աշխատանքի դադարեցման մասին

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում Uber-ի աշխատանքի դադարեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում տրանսպորտային ծառայություններ մատուցող միջազգային Uber ընկերության աշխատանքների դադարեցման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Ստամբուլում տեղի էին ունեցել տաքսու վարորդների բողոքի ակցիաներ: Նրանք իրենց դժգոհությունն էին հայտնել Uber-ի գործունեության առնչությամբ: Վարորդների խոսքով՝ ընկերությունը ոչ բարեխիղճ մրցակցություն է ապահովում ու կրճատում իրենց եկամուտները:

«Uber-ը, որը գործում էր մեզ մոտ, այլևս չկա: Մենք ունենք տաքսիների մեր համակարգը»,- Ստամբուլում ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը: Նա նշել է, ոչ թույլ չի տա, որ Uber-ը վնասի թուրք տաքսիստների բիզնեսին:

Ավտոմոբիլային փոխադրումների ծառայություն մատուցող Uber ընկերությունը թույլ է տալիս տաքսի պատվիրել հեռախոսային հավելվածի միջոցով: Ընկերությունը, որի գլխամասը ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում է, հիմնադրվել է 2009 թվականին: Ներկայում Uber-ի ծառայությունները հասանելի են աշխարհի ավելի քան 100 քաղաքներում: Ընկերությունն իր համար ծառայություններ մատուցող տաքսու վարորդներից գանձում է կոմիսիոն գումար փոխադրման գումարի 20 տոկոսի չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]