Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի քարտուղար է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի քարտուղար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 1-ի որոշմամբ՝ Արման Եղոյանը նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am կայքի վարչապետի որոշումների բաժնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արման Եղոյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,-նշված է որոշման մեջ:

***

Ծնվել է 1984 թ. հունիսի 28-ին Երևանում:

1991-2001 թթ. սովորել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում:

2001-2005 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:

2005-2007 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2008 թվականից՝ հիմնադրման պահից, եղել է «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, իսկ 2011 թվականից՝ համանուն հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:

2007-2009 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2010-2013 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում:

2008-2014 թթ. եղել է բնապահպանական և քաղաքաշինական հիմնախնդիրներով զբաղվող մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից:

2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման, իսկ 2015 թվականից՝ համանուն կուսակցության անդամ է:

2013 թ. աշխատել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող:

2014-2015 թթ. սովորել է Եվրոպայի Քոլեջի՝ Վարշավայի համալսարանական ավանում՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում:

2016 թթ. աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում:

2016-2018 թթ. սովորել է Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի «Մշակութային ժառանգության ակադեմիական հետազոտություն, քաղաքականություն և մենեջմենթ» մագիստրոսական ծրագրում:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և լեհերեն լեզուներին:

Ամուսնացած չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]